11992235_738016412993635_306350608_nGalatv.am-ը գրում է.

Գյումրիում դիմավորել են ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում աշխարհի չեմպիոն հռչակված ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Չնայած ուշ ժամին, քաղաքի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր, հարյուրավոր գյումրեցիներ եկել էին անձամբ դիմավորելու եւ սեղմելու աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոնի ձեռքը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը գերազանց հանդես եկավ, մեծ առավելությամբ հաղթեց իր բոլոր մրցակիցներին, իսկ  եզրափակչում առավելության հասավ իրանցի Ղասեմ Ռեզայի նկատմամբ` հռչակվելով աշխարհի կրկնակի չեմպիոն:

11997836_738016462993630_1033455074_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել