Картинки по запросу քրդերԻնչ խոսք, արդեն տեսանելի է դառնում, որ թուրք- քրդական կոնֆլիկտը զինված հակամարտության է տանելու: 
Ու այստեղ զարմանալի է հայ ազգայնական տարրերի հրճվանքը` այս խնդրի սրացման համընթաց: Չէ՞ որ այս հակամարտության սրացման դեպքում Թուրքիայի կողմից զոհեր են լինելու, ու դրանից այդ մարդիկ բավարարվածություն են ստանալու՝ համարելով 1.5 անմեղ զոհերի հաշվեհարդար:
Նման հարցում երբևէ չեմ առաջնորդվել հույզերով, ու այս անգամ ևս սառը դատողությամբ մտածում եմ, որ մենք պետք է կատարյալ լոյալություն պահպանենք և հուսանք, որ թուրքական իշխանությունը կխեղդի քրդական նկրտումները: 
Տեսանելի ապագայում, եթե մենք մտածում ենք, որ կարող ենք տեր կանգնել կորուսյալ էրգրին կամ նրա մի մասին, դա միայն հնարավոր կլինի Թուրքիա պետության առկայության դեպքում, իսկ եթե ստեղծվի Քրդական պետություն, մենք ումից ի՞նչ ենք պահանջելու...
Հ.Գ. Վստահ կարող եմ ասել, որ Թուրքիայի զարգացման ու այդ երկրում ժողովրդավարական կարգերի հաստատման դեպքում է միայն հնարավոր Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող հետագա գործընթացները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել