Ստորագրեց. Յուրա Մովսիսյանը` Սպարտակի խաղացողՔիչ առաջ SportBox.ru-ն տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5 տարվա պայամանգիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Պայմանագիրը ստորագրվել է բուժզննումն անցնելուց հետո։ Նույն աղբյուրի համաձայն՝ Յուրա Մովսիսյանը կարճ ժամանակով վերադարձել է Կրասնոդար՝ իրերի հետևից, և առաջիկա օրերին կմիանա «Սպարտակին»։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ Մովսիսյանը բուժզննում է անցնում մոսկովյան թիմում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև ԲԿՄԱ-ն։

Նյութը Sportarmenia.com-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել