ԱՄՆ-ն հետևողական քայլերով ոչնչացնում է Եվրոպան, իսկ եվրոպացիներն այդ ամենն ընդունում են ու չեն կարողանում կամ անհասկանալի պատճառներով չեն ուզում այդ ամենի դեմն առնել:

ԱՄՆ-ն պատերազմներ է սանձահարում Եվրոպայի հարևանությամբ՝ Իրաք, Սիրիա, ԻԼԻՊ, իսկ այնտեղի բնակչությունն ո՞ւր պետք է փախչի, իհարկե՝ Եվրոպա, իսկ Եվրոպայի 85 տոկոս բնակչությունը քրիստոնյա է, ներգաղթյալները՝ մահմեդական, ի՞նչ է ստացվում, վաղ թե ուշ սկսվելու է կրոնական պատերազմը, որտեղ մահմեդականները թվական գերակշռություն կունենան, որովհետև նույն Գերմանիայում ծնելիության մակարդակով բուն գերմանացիները շատ ավելի հետ են, քան մահմեդականները: Գերմանական միջին վիճակագրական ընտանիքում ծնվում է մեկ երեխա, մահմեդականների ընտանիքում՝ երեք:

Բացի ծնելիությունից, ամերիկյան զենքով զինված ԻԼԻՊ-ի զինվորները՝ որպես փախստական, անցնում են Եվրոպա, դա ներքին ռումբ է, որը հասունանալու է, ու տարբեր մետրոներ, կայարաններ ու շենքեր պայթեն:

Եվրոպան պետք է հասկանա, որ միակ փրկությունը ՌԴ-ի հետ համագործակցելն է: Չեմ ասում՝ ՌԴ-ի բարքերը ներս բերելը, բայց և ՌԴ-ին չքցելը, ՌԴ-ն ու Եվրոպան հարևաններ են, իսկ ԱՄՆ-ն օվկիանոսից այն կողմ է ու չի ցանկանում, որ այս երկու հարևանները միավորվեն, ՌԴ-Եվրոպա միավորումը ԱՄՆ-ի և Չինաստանի վերջը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել