Իրա մոր փորից դեռ չի ծնվել նենց մեկը, ով կարա ինձ ազատազրկի. Կարեն ԱրայանIravunk.com-ը գրում է.

Դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածելու համար  3,5 տարի ազատազրկման ենթարկված գեղանկարիչ Կարեն Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ ով ու ինչ էր ինձանից սպասում իմ ազատվելուց հետո, բայց ես հստակ գիտեմ իմ անելիքները ու չեմ ձգտում պլանավորածիս ու ցանկությանս հակառակ գոհացնել ինչ որ մեկի սպասումները: Ես տեր եմ իմ յուրաքանչյուր ասած բառին, այլ ոչ թե վառ երևակայություն մեկ էլ խոսքը թարս ու շիտակ ներկայացնելու հատկություն ունեցող լրագրողի գրածներին: Ես տեր եմ իմ յուրաքանչյուր արարքի, այլ ոչ թե իմ վրա շինծու սարքած գործերի համար: Շատերի համար հետաքրքիրա իմ ով լինելը, շատերի համար էլ բոլորովին միևնույնա, մեկը սիրումա, մյուսը ատում ու դա նորմալա: Բոլորն էլ ունեն կողմնակի ճնշում ու ոգեշնչում: Բազմիցս խնդրել եմ իմ անունը չկապել մի մարդու հետ, ով ահռելի մեծ տարբերության մեջա հետս, թե իրա աշխարհայացով, թէ տեսանկյուններով, թե մակարդակով, թե ծագումնաբանությամբ ու թե պարզապես նրանով, որ իմ հետ ոչ մի կապ չունի:

Ես եմ տարել անիմաստ տարածքազրկմանս 3.5 տարին ու ոնց հասկացա շատերի գլուխը չի մտել էն փաստը, որ ես նստել եմ առանց որևե մեղքս ապացուցող հանգամանքի: Էդ նշանակումա, որ չարացս բանի համար: Ես գիտեմ, որ էսքանից հետո էլ կգտնվեն դատավորի կարծիքը Աստծո շնչի տեղ ընդունողներ, որոնց համար դատական վճիռը սրբությունա ու ովքեր դրանից էն կողմ էլ բան չեն հասկանում: Դատավոր, ում ԹՎԱՑ, որ ինձ ազատազրկելա… Իրա մոր փորից դեռ չի ծնվել նենց մեկը, ով կարա ինձ ազատազրկի: Ինձ մաքսիմում կարան տարածքազրկեն, ժամանակազրկեն, չգիտեմ… Առողջազրկեն… Բայց ինձ իմ ազատությունից չեն կարա զրկեն, նույնիսկ երբ զրկեն կյանքից:

Իրականությունը ակնհայտ կլինի մենակ նրանց համար, ովքեր ռեալ են նայում կյանքին ու հետևաբար հետս կալանք կրածների վերաբերմունքին ավելի շատ են վստահում, քան դատավորի վճռին: Կալանավորը, ի տարբերություն դատավորի, շբվելա անձամբ իմ հետ, ոչ թե իմ վրա գրած եսիմ ում ցուցմունքները կրող թղթերի: Ու չի կարա մի դատավորը հազարավոր կալանավորներից ավելի ավելի խելացի ու կյանքից ավելի շատ հասկացող լինի, որ մի հատ էլ պարզ ճակատով ազատվելս դնենք մի կողմ ու հիմնվենք դատավորի մեղադրելու վրա: Էդ շատերի ուշադրությանը չարժանացած տրամաբանությունա: Ցավալիա…

Հիմա ստիպված ու վերջին անգամ եմ անդրադառնում իմ համար էս զզվելի թեմային: Թեմա, որտեղ ամեն ինչը շուռ տված ու փոփոխածա: Հասարակ օրինակ՝ ժամանակիս սուղ լինելու պատճառով ես մի քանի հանդիպում միանգամից էի կազմակերպում ու երբ հերթը հասավ ընտանիքիս անդամներին հանդիպելուն, որոշեցի միանգամից հանդիպել նաև էն լրագրողին, ով ուզում էր զրուցել հետս իմ հետագա պլանների մասին ՈՒ ԷԴ ԼՐԱԳՐՈՂԸ ԻՆՔԸ ԵԿԱՎ ԷՆ ՏԵՂԸ, ԷՆ ՍՐՃԱՐԱՆԸ ՈՒՐ ԵՍ ԵՍ ԻՐԱՆ ԿԱՆՉԵՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՀԱՄՏԵՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ, որ ժամանակ չկորցնեմ: Լրագրողի գալուց արդեն հետս մնացել էր մենակ մերս: Ու ոնց դա ներկայացվեց? “Կարենը եկել էր հանդիպման իր մոր հետ”: ՉԵ: Կարենը հանդիպել էր իր մորը ու դուք եկաք, քանի որ ձեզ էր պետք էդ հարցազրույցը, ոչ թե ինձ: Տարբերությունը ում համար մեծա, ում համար փոքր, բայց նեռվայնացնումա: Էդ դեռ ամենա չնչիննա, էլ ինչ ասեմ ընդհանուր, էս արդեն մոտ հինգ տարի ձգվող անիմաստ պատմության մասին?,

Ես չեմ արդարանում ու հավատացեք չունեմ ոչ մեկի առաջ արդարանալու ոչ մի բան: Էս իմ կյանքնա ու ես ապրում եմ հեռու ձեր էդ էժանագին թեմաներից ու ինքնահաստատման ձգտումներից տրաքող կարծիքներից: Անդրադարցիս միտքն էլ հարուստ հասկացեք: Ինձ ճանաչողները կհաստատեն, որ եթե նույնիսկ էն ամենա վատ ու սխալ քայլն էլ անեմ իմ կյանքում, ես խոստովանելուց չեմ խուսափի, քանի որ ամեն քայլս ունի իրա բնական բացատրությունը, անկախ դրա բնական լինելը հասկացողների քանակից: Ու էն, ինչի համար ինձ դատեցին, եթե ես իրոք արած լինեի, թող ոչ մեկ կասկած չունենա, ես հաստատ կասեի, որ էդ ես եմ արել: Հարցե նրանումա, թե կավելացնեի հետո:

Ներողություն կխնդրեի, թե կասեի ճիշտ եմ արել… Բայց որ քայլիցս չէի հրաժարվի ԷԴ ՀԱՍՏԱՏ: Ես հոդվածների տակ, էն ծիկվկացող սուրիկատների պես անպատասխանատու քոմմենթ գրողներից չեմ, որ մինչև դեմ առ դեմ հանդիպումս ինձնից գոհ ապրեմ ու հետո փոշմանեմ էդ գոհ լինելուս ու ապրածիս համար:

Պահանջելով խնդրում եմ ու խնդրելով պահանջում, ձեր ուղեղներում, խոսքերում, հոդվածներում ու ամեն տեղ անջատեք ինձ էդ անհեթեթ պատմությունից, էդ պատմության կազմակերպիչներից, վարողներից ու առավել ևս էդ պատմությունից ամենա շատ օգուտը քաղած էն “միամիտ”, “անմեղ” ու “անարատությունից կաթ միզող” էակից: Թողեք կտրվեմ էդ օդից գլխիս ընկած շառից: Ես դրանց պես չեմ ընկնում տարրերքի մեջ էդ թեմաներից: Գերի չեմ ձեր պարապության ու մասնագիտական կամ էլ անձնական հեղինակության աճը զարգացնելու ձեր անհաղթահարելի ցանկության ձեռը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել