1. Ապրիր ներկայով` ուղղելով անցյալի սխալները և մտածելով ապագայի մասին:

2. Նույնիսկ շատ բան կորցնելու դեպքում գնահատիր այն, ինչ մնացել է, որ հետո կարիք չլինի դրանք էլ ետ բերել:

3. Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:

4. Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:

5. Ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ մեկ ուրիշը մեր գաղտնիքը պահի, երբ ինքներս պահել չգիտենք:

6. Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:

7. Մարդը կարող է ապրել իբրև արքա կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:

8. Խորհուրդ տալուց առաջ ինքդ հավատա և կիրառիր ասածդ, այլապես դա ոչ մեկին պետք չի գա:

9. Դիմացինիդ տրամադրությունը մի՛ դատիր նրա դեմքի արտահայտությունից:

10. Երբեմն ժպտացողն ավելի տխուր է, քան բարձրաձայն հեկեկացողը:

11. Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:

12.Աշխատանքը չի խայտառակում մարդուն, դժբախտաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:

13. Միայն աշխատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:

14. Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:

15. Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:

16. Երբ արհամարհանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:

17. Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:

18. Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

19. Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:

20. Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:

21. Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:

22. Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը կստեիք:

23. Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:

24. Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:

25. Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:

26. Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:

27. Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:

28. Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն:

29. Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:

30. Ամենախելոքը լինելու ցանկությունը ամենամեծ տխմարությունն է:

31. Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում:

32. Առողջ մուրացկանը հիվանդ թագավորից երջանիկ է:

33. Չպետք է վիրավորվել նրանցից, ովքեր մեզանից թաքցնում են ճշմարտությունը, քանի որ ինքներս էլ հաճախ մեզանից թաքցնում ենք այն:

34. Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր սխալները, երբ նրանք հայտնի են լինում միայն մեզ:

35. Եթե չի կարելի չխոսել այն մասին, ինչի մասին որ ասել են նախկինում ուրիշները, ապա պետք է փորձել ասել այդ նրանցից ավելի լավ:

36. Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:

37. Որոշ մարդիկ գերադասում են իրենք իրենց մասին բացասական բաներ ասել, միայն թե իրենց մասին խոսեն:

38. Սերը միայն հասկանում է նա, ով ապրել է այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել