20150227_nemtsov3Galatv.am-ը գրում է.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին հետմահու պարգեւատրել են «Ազատության մրցանակով», որն ամեն տարի հանձնում է Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտը:

Մրցանակը ստացել է նրա համախոհ, ПАРНАС կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Կարա-Մուրզա-կրտսերը:

«Որպես քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը միշտ առանձնացել է: Նա միշտ խոսում էր այն մասին, ինչին հավատում էր, եւ միշտ անում էր այն, ինչ ասում էր: Նա երբեք չի դավաճանել իր սկզբունքները, ընկերներին եւ երբեք իր շահերը բարձր չի դասել երկրի շահերից»,- ասել է Կարա-Մուրզան իր ելույթի ընթացքում:

Մրցանակը հանձնել է ինստիտուտի տնօրենների խորհրդի ղեկավար, սենատոր Ջոն Մաքքեյնը, ով հայտնի է ռուսաստանյան կառավարության հասցեին հնչեցրած սուր քննադատություններով:

Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում: Սպանության գործով ձերբակալվել են հինգ անձինք: Ինչպես կարծում են քննիչները, սպանության անմիջական կատարողը Զաուր Դադաեւն է, իսկ նրա մյուս համախոհները հետեւել են քաղաքական գործչին եւ օգնել են Դադաեւին իրագործել հանցագործությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել