Ռուսաստանը Հայաստանին շատ վտանգավոր խաղի մեջ է ներքաշում: Ղրիմի ինքնահռչակ ղեկավար Սերգեյ Աքսիոնովի հնարավոր այցելությունը Հայաստան, անկասկած, միջազգային սկանդալի պատճառ է դառնալու: Ամիսներ առաջ կարծես թե խուսափելով Վրաստանի հետ հնարավոր սկանդալից, որի առիթն էր Հարավային Օսեթիայի և ՀՀ Աժ նախագահների հանդիպումը՝ պետությունը ստիպված կանգնելու է մի նոր մարտահրավերի առջև, այն է՝ պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու անեքսիայի ենթարկված տարածքի ղեկավարը: Թեև հայաստանյան կողմը պնդում է, որ իրենց կողմից որևէ հրավեր չի եղել, բայց, ինչպես երևում է, Ղրիմում այդ այցելությանը վերաբերում են ամենայն լրջությամբ: 
Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է Հայաստանի միջոցով անեքսիայի ենթարկված տարածքի ճանաչման գործում մեկ քայլ առաջ շարժվել: Փաստորեն, պաշտոնական Երևանը պարզապես գործիք է ռուսների համար, գործիք, որի միջոցով իրագործվում են բոլոր կեղտոտ գործերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել