Օդային ամրոցներ... Մեզանից ո՞վ չի կառուցել գեղեցիկ, երազային «օդային ամրոցներ»... Կարծում եմ՝ բոլորս էլ  ինչ-որ չափով զբաղվել  ենք օդային ամրոցների  «շինարարությամբ».... :)))
«Baiir ties chateaux en Espagne» - ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Կառուցել ամրոցներ Իսպանիայում»:
Այս արտահայտության հիմքում ընկած է պատմական դրվագ... Երբ Հենրիխ Բուրգունդիացին, գտնվելով   զինվորական ծառայության մեջ Կաստիլիաի թագավոր Ալֆոնսո 6-րդ մոտ, 1095թ. մեծ հաղթանակ տարավ մավրերի դեմ: Թագավորը շռայլորեն պարգևատրեց նրան՝ նվիրելով հողեր Իսպանիայում, որտեղ Հենրիխը կառուցեց շքեղ ամրոցներ: Շատ զինվորական առաջնորդներ երազում էին կրկնել նրա հաջողությունը, որոնց մասին ժամանակակիցներն ասում էին, թե  «նրանք նույնպես պատրաստվում են ամրոցներ կառուցել Իսպանիայում» - «Baiir ties chateaux en Espagne կամ taire des chateaux en Espagne»:
Եվ քանի որ այդ ամրոցները դեռ միայն երազանքներում էին կառուցվում, շրջանառության մեջ մտավ մեկ այլ, ծաղրական արտահայտություն՝ կառուցել օդային ամրոցներ...
Սովորաբար գործածվում է դատարկ, անհեթեթ, անհիմն երազանքների ու ծրագրերի հանդեպ:

«Շինարարություն օդում» -այս արտահայտությունը իր քարոզներից մեկում առաջին անգամ կիրառել է քրիստոնեական եկեղեցու ականավոր գործիչ Ավգուստինը (354-430թթ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել