Երկու օր առաջ ստորագրված պայմանագրի համաձայն՝ ՀՀ ներկրվող գազի գինը 189 դոլարից իջնելու է մինչև 165 դոլար:

Չնայած նրան, որ Nymex բորսայում սակարկվող բնական գազի գինը ներկայումս նոյեմբերի համեմատ նվազել է մոտ 40%-ով, դրամի արժեզրկումը հնարավորություն չտվեց կատարել սակագնի իջեցում: Այնուամենայնիվ, վերը նշված նվազման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել գազի սակագնի հնարավոր բարձրացումից:

Ինչ վերաբերում է խոշոր ծավալի գազասպառողներին, ապա այս իջեցումն ուղղակի ձևով պետք է ազդի նրանց սակագնի վրա, ինչը և դրականորեն է անդրադառնալու բնակչության վրա: Պատճառն այն է, որ գազը գնագոյացնող ապրանք է, ինչը ենթադրում է, որ այն ուղղակիորեն անդրադառնալու է գնաճի դանդաղեցման վրա:

Վերը նշված պայմանագրի հետևանքով արտարժույթի արտահոսքը Հայաստանից կնվազի մոտ 45 մլն. դոլարով: Դա իր հերթին հնարավորություն կտա զգալիորեն համալրել ՀՀ արտարժույթի պաշարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել