Պարույր Հայրիկյաննի նախագահությամբ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում կլոր սեղան քննարկում են հրավիրել, մասնակիցները որոշել են Հայաստանում ձևավորել «ազգային փրկության ճակատ», էս արդեն խնդալու ա, բայց հիմա նայում ենք, թե ովքեր են մասնակցել այդ քննարկմանը, ուշադրություն՝ գնացինք:

Մասնակցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն» կուսակցություն գոյություն ո՞ւնի»), ՀԽ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը (ՀԽ-ն ի՞նչ արեց էն Ռեժիմի տապալման գործընթացն ապրիլի 24-ին, մարդ կա, որ մի բան գիտի), Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից Ռուդիկ Սարուխանյանը, քաղաքագետ (ես առաջին անգամ եմ լսում) Անդրիաս Ղուկասյանը, (Փրկության ճակատի մեջ «Դվին» հյուրանոցի աշխատակիցների հարցը ներառվա՞ծ է), Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը (էս մարդուն ես տենց էլ չհասկացա), ինչպես նաև «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման ներկայացուցիչը (Բա Անդրիասն էդտեղի ներկայացուցիչ չի՞, Վա՛գ, կարող ա՞ դու ես):

Էս մարդիկ քննարկման արդյունքում որոշել են շրջափակել կառավարության շենքը: Սա էլ անվանենք քաղաքացիական անհնազանդություն ու սպասենք հաջորդ կլոր սեղաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել