Վիշիվանկա (ուկր.՝ "Вишива́нка" [[|ʋɪʃɪˈʋanka]] կամ "Виши́ванка" [[|ʋɪˈʃɪʋanka]]), սլավոնական ավանդական զգեստ, տարազ, որը ներառում է սլավոնական ազգային ասեղնագործության նմուշներ։ Ունեցել է բազմաթիվ տարատեսակներ։ Սովորաբար ստեղծվել է ջուլհակահաստոցով ստեղծված տնային քաթանից։ Տեղային առանձնահատկությունները սովորաբար արտահայտված էին կտորի նախշազարդերով։

Սլավոնների մոտ ասեղնագործության ավանդույթը ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, ունի բազմադարյա պատմություն։ Սա ապացուցվել է հնագիտական պեղումների և ճանապարհորդների փաստագրած նյութերի արդյունքների հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել