Պարզվում է, որ Հայաստանում մի հատ մեծապատիվ զբոսաշրջիկ ունենք, ով հայտնի չէ, թե ինչ օգուտ է բերում երկրին, բայց փոխարենը պետբյուջեի հաշվին բոլ-բոլ ֆռֆռում է աշխարհով կլոր տարի: Մեր ապաշնորհ արտգործնախարարը, ով այդպես էլ ձեն-ծպտուն չհանեց սահմանային էսկալացիայի այս ցիկլի ընթացքում, ոչ մի հայտարարությամբ, ոչ մի բողոքի նոտայով հանդես չեկավ, որոշել է հերթական տուրիստական շրջագայության մեկնել:

Ասես ձեռ առնեն մարդկանց: Նույն էն ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, որին երբեք գտնել ու խոսեցնել չի լինում, երբ դրա կարիքը լինում է, հայտնել է, որ մեծարգո Պոնչոն գնում է Միացյալ Թագավորություն, որտեղ սեպտեմբերի 9-10-ը հանդիպելու է իր բրիտանական կոլեգայի հետ, ինչպես նաև, ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունենալու Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House): Դատելով ԱԳՆ վերջին տարիների գործունեությունից՝ այդ ելույթը լինելու է լռության ժամ:

Կարծում եմ, որ Նալբանդյանին թոշակի ճամփելու ժամանակն է եկել: Ասեմ ավելին, եթե մեր քաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ ԱԳՆ-ի գործառույթները կատարում են այլ պետական մարմիններ ու գերատեսչություններ, ապա, չընկնելով ծայրահեղության մեջ, որը կարտահայտեի, եթե պահանջեի այս՝ անգործության մատնված նախարարության լուծարում, այնուամենայնիվ, պետք է դիտարկել դրա ֆինանսավորումն ու շտատն էապես կրճատելու հարցը: Ու հա, օրակարգից հանել նման ապուշ այցելությունները, որոնց գործնական արդյունքը 0-ական է, ու քյար մնում է այն, որ Նալբանդյանն իր մի քանի մանկլավիկների հետ մի քանի օր կայֆեր է անում արտասահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել