Картинки по запросу ալիև քարոզչությունԲաքվի բռնապետի քարոզչամեքենան իր «առաջատար» գրչակներին նետել է անկախ իրենց կամքից արհեստածին Ադրբեջանական Հանրապետության կազմում հայտնված տեղաբնիկ ժողովուրդների դեմ:

Այս անգամ արշավն առաջնորդում է «Հաղղին.ազ» տխրահռչակ համացանցային ռեսուրսը, որը հերթական «բացահայտող» հրապարակմամբ է հանդես եկել՝ կապված վերջին օրերի ընթացքում ադրբեջանաբնակ լեզգիների, ավարների և թալիշների կողմից գրեթե միաժամանակ հնչեցված այն հայտարարությունների հետ, համաձայն որոնց՝ այս ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ էր արվում չմասնակցել հայ-ադրբեջանական բախումներին: Բնականաբար, մեղադրանքի առյուծի բաժինը կրկին հասցեագրված է պատերազմական ակտիվ գործողությունների հավանականությունից իբր «վախեցած» հայկական կողմին:

Սակայն Բաքվի բռնապետի ակնհայտորեն գավառական քարոզչամեքենայի «ստեղծագործ» ներուժն ավարտվում է հենց այս «կարկառուն» մտքով, որովհետև հաջորդիվ հայկական կողմին վերագրվող գրեթե առասպելական հնարավորությունները՝ խժդժություններ սերմանելու ադրբեջանաբնակ գրեթե բոլոր տեղաբնիկ ժողովուրդների շրջանում քարոզչական հակաթեզ է՝ ուղղված ոչ միայն հենց նույն քարոզչամեքենայի դեմ, այլև Բաքվի վարչակարգի կողմից էթնիկական խնդիրների ոլորտում իրավիճակը կառավարել չկարողանալու հանգամանքի կողմնակի, սակայն կարևոր ցուցիչ:

Տարակույս չկա, որ Ադրբեջանի ներսում էթնիկական խնդիրների վրա ազդելու առումով հենց Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից Հայաստանին վերագրվող գերհնարավորությունների պարագայում տրամաբանական շղթան հանգում է նրան, որ Ադրբեջանական Հանրապետություն կոչվող միավորը վաղն իսկ պետք է «փակվի»՝ որպես ակնհայտորեն չկայացած պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել