Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` «CIDESCO»-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի սեպտեմբերի 9-ին նշվում է այս տոնը, որը սիրված է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատվում է գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով, այն ամենը, ինչ էսթետիկ և բարոյական հաճույք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրվա կապակցությամբ գեղեցկության մրցույթներ են անցկացվում: Գեղեցկության առաջին մրցույթը տեղի է ունեցել 1888թ. Բելգիայում, իսկ առաջին «Միսս Աշխարհը»՝ Լոնդոնում 1951թ.: Ինչպես նշում են «CIDESCO»-ի ներկայացուցիչները, 20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտի համար դարձավ խոշոր ձեռքբերումների և առաջընթացի ժամանակաշրջան: Հենց անցյալ դարում են ստեղծվել արտաքին խնամքի համար նախատեսված ամենակարևոր միջոցներն ու պարագաները: Սակայն առաջընթացը տեղում չի դոփում. մասնագետները շարունակում են կատարելագործել այս տեխնոլոգիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել