Ինչպես գիտենք, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հայկական կողմին մատակարարվող գազի գինը 25 դոլարով նվազեցվելու է՝ հասնելով 165 դոլարի: 
Սահմանային գազի իջեցումը, սակայն, չի ազդելու սպառողների կողմից օգտագործվող գազի սակագնի վրա, որն էլ առաջացրել էր որոշակի տարակուսանք և դժգոհություն:

Այնուամենայնիվ, առկա է հստակ և փաստարկներով լի պատճառ:

Առաջին հերթին, այս համաձայնագրով լուծվում է երկու խնդիր: Մի կողմից կանխվում է Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունը, իսկ մյուս կողմից «Գազպրոմ Արմենիային» հնարավորություն է տրվում կատարել գազամատակարարման համակարգի անխափան ու հուսալի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։

Նոր սակագինը թույլ կտա փոխհատուցել այն ֆինանսական կորուստները, որոնք «Գազպրոմ Արմենիան» կրում է Հայաստանի շուկայում արտարժույթի տատանումների պատճառով։

Մեկ այլ դժգոհությունը կայանում է այլ մի քանի երկներում գազի սակագնի ցածր լինելու մեջ: Այն ևս ունի փաստարկված պատասխան: Մասնավորապես՝ ավելի ցածր սակագին ունեցող Ուկրաինան ունի իր սեփական գազը և հանդես է գալիս որպես գազարդյունահանող երկիր: Մեկ այլ պետություն՝ Բելառուսը, համարվում է նավթարդյունաբերող և տարանցիկ պետություն: Հենց դրա հաշվին է, որ սակագները սուբսիդավորվում են պետության կողմից:

Նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, որը, գազի տրանզիտից եկամուտ ստանալով, կարողանում է սուբսիդավորում իրականացնել:
Այլ կերպ ասած՝ սահմանային գազի սակագնի իջեցումը կնպաստի սպառողների համար գործող ներկա սակագնի տատանման ռիսկայնության նվազմանը, գազատար խողովակների արդիականացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների անխափան աշխատանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել