ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալներով՝ այս տարվա առաջին ութ ամիսների սպառողական գնի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 104.8%: Դա նշանակում է, որը հավելաճը տոկոսային առումով կազմել է 4.8%:

Վերը նշվածի մեջ պարենային ապրանքների հավելաճը կազմել է 5.2%, ոգելից խմիչքներինը և ծխախոտներինը՝ 2.1%, ոչ պարենային ապրանքներինը` 5.9%, իսկ ծառայություններինը` 3.4%:

Բիզնեսի պլանավորման և իրագործման համար հարկավոր է տնտեսության մեջ ապահովել նաև որոշակի գնաճ:

Գնաճի անկայուն դինամիկան բացատրվում է այս տարվա բուսաբուծության մոտ 30%-անոց առաջարկի ավելացմամբ, որն իր հերթին հանգեցրել է գյուղատնտեսական ապրանքների գների իջեցման:

Եթե մի կողմ դնենք գյուղատնտեսական ապրանքների գործոնը և դիտարկենք բնականոն գնաճը, ապա ստացվում է, որ ՀՀ-ում 2015թ.-ից սկսած՝ գների հավելաճը ամիսն ամսվա նկատմամբ միջինում նվազում է -0.1% մինչև -0.4%-ով, ինչի հետևանքով 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 2.2%:

Վերջին մեկ տարվա ցուցանիշները փաստում են, որ օգոստոսի դրությամբ գնաճը կազմել է 3.6%, ինչը նշանակում է, որ այն գտնվում է թիրախային մակարդակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել