Ոնց հասկանում եմ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, այնքան սիրուն սկսելով պայքարը, այնքան մեծ ներդրում անելով, այսօր մենթալիտետով գահավիժում են և հիասթափեցնում հանրությանը: Քիչ է, որ դարձնում են շարժումն անիմաստ, քիչ է, որ փոշիացրին իրենց արածները, հիմի էլ հային անվայել արտահայտություններով են հանդես գալիս։ Հարց, ասենք, մի ոստիկան տականք է՝ ինչի՞ պետք է հրապարակավ սպառնալ նրա ընտանիքին։ Եվ դա դեռ արդարացնում են սպառնացողի ընկերները... Արդյո՞ք հայեցի է ոստիկանի ընտանիքի անդամնից, ասենք՝ երեխուց, կնոջից կամ ծնողներից վրեժ լուծել։ Ո՞րն է դրա արդարացումը: Ընտանիքի որևէ անդամ պատասխանատու չէ մեկի արածների համար, մանավանդ քեն ու վրեժ լուծել չի կարելի, ու դա հային վայել չէ, այդպես կարող էին անել թուրքերը, ազեռները, և դա ավելի շատ թուլության նշան է... Իսկ արդարացումը՝ «նա ով վնասել է Շահենին, վնասել է իմ ընտանիքի անդամին, փոխադարձը կլինի իր գլխավորությամբ վնասվելը»։ Նախ՝ Շահենն ինչ-որ քայլի գնում է ոնց որ գիտակցաբար և պատասխանատու է իր ամեն արածի համար ինքնուրույն, եթե անգիտակցաբար՝ ավելի վատ, երկրորդը՝ հարց ունեք իրեն նեղացնողների հետ՝ հենց իրենց հետ էլ տղամարդավարի վարվեք։ Կրկին ասեմ՝ ես չեմ արդարացնում որևէ ոստիկանի, բիրտ ու «չոբան» աշխատող կա ամեն մի ոլորտում, բայց նման վարվելաձևի համար մեկին «պատժել» չի կարելի... Եվ եթե շարժման մեջ նման հոգեբանություն է արդեն սերմանում, եթե նման բարքեր են, ապա այն արդեն հայեցի չի մնում և դառնում է նույնիսկ վտանգավոր։ Ինչպես իրենք են սիրում հիմա ասել՝ «սթափվեք», իրոք՝ սթափվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել