Դանիացի ֆուտբոլիստի չախոբիլի սանրվածքը սպանում էր

Յուրայի մազոխիստ հարվածից հետո, մեր մարզչի «բռնեցեք փախավ Սաքոն խելագար» դեմքի արտահայտությունը լրիվ տեղավորվում էր Սլավայի՝ ԱԺ նախագահի հացին վայիս լինող մտքերի շարասյունին:
Մերոնց ոչ թե հակառակորդ թիմի դարպասապահն է խանգարում, այլև գնդակի հետ շփման անհամատեղելիությունը: Խայտառակ ձախողված մրցաշրջան, խայտառակ անմիտ ու խրթին արդարացումներ: Քիչ է մնում չհավատամ, որ ժամանակին Դանիայի նման թիմին չախում էինք` առանց աչք թարթելու, իտալացիների հետ էլ հավասարը-հավասարին էինք խաղում: 
Բայց դե ինչ որ երկրի պետական ապարատում է տիրում, նույնը` մեր ֆուտբոլում: Ինչքան ժամանակ է կոնկրետ մարզիչ էլ չունենք: Իրար հետևից արտասահմանցի ապաշնորհ ճ կլասի, կենդանի-հանգուցյալ մարզիչներին էինք միայն պատրաստ խելառ աշխատավարձեր բաշխելու: 
Մեծ հաշվով կարգին ֆուտբոլիստներ ունենք, ամեն դեպքում ավելի օպտիմալ կազմ երբևէ չենք էլ ունեցել, բայց դե չի ստացվում էլի, չի ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել