Սահմանային լարվածության օրերին, որպես կանոն, ականատես ենք լինում ամենատարբեր կալիբրի պաշտոնյաների սահմանամերձ բնակավայրեր այցելելուն:

Որպես կանոն, մամուլն ու սոցիալական ցանցերը դա ներկայացնում են որպես քաղաքական գործիչների «էժանագին փիառ»:
Անկեղծ ասած, լավ կամ վատ փիառի տարբեր դրսևորումներ ուղղակի աչք են ծագում, սակայն անկախ այդ հանգամանքից, կարծում եմ, որ ամեն դեպքում պաշտոնյաների սահմանամերձ բնակավայրեր մեկնելը դրական է:

Մենք՝ Երևանում կամ ոչ սահմանամերձ քաղաքներում ապրողներս, հաճախ չենք զգում այն, ինչ զգում են այն մարդիկ, ովքեր ապրում են թշնամու գնդակների տակ: Դժվարին պահերին այդ մարդիկ ցանկանում են իրենց մենակ չզգալ, պատմել այն ամենի մասին, ինչ իրենք են զգում: Համոզված եմ, որ այդ պարագայում քաղաքական գործիչների այցերն ավելի շատ դրական ազդակներ են հաղորդում:

Հակառակ դեպքում պետք է հետևյալ հարցադրումն անել՝ իսկ ո՞վ գնա, որ նրա քայլը փիառ չդիտվի: Ամեն դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ փիառը բոլոր գործընթացների կարևոր մասնիկն է դարձել, և ուզենանք-չուզենանք՝ բոլոր պրոցեսներում պետք է նկատելի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել