Պատրաստ ենք...

«Շանթ 2015» զորավարժություններն ավարտվեցին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, համոզվեցի, որ Հայաստանը պատրաստ է արագ մոբիլիզացվելուն և պաշտպանվելուն, ինչու չէ նաև առաջ գնալուն: Բնակչությունն իրեն շատ ադեկվատ պահեց: Պանիկա չկար, բացառությամբ մի քանի հոգու: Ադրբեջանն էլ մեր փայլուն զորավարժություններից հետո շատ արագ իր զորավարժություններն է սկսում, դե ի՞նչ անեն, մեզանից ամեն ինչ քոփի անելով էլ ապրում են: Մշակույթը քոփի են անում, սա ի՞նչ է, որ չանեն:

Սահմանադրական փոփոխությունների մասին էլ են ակտիվացել խոսակցությունները, ու էլի մեջը նյութ չկա: Եղբայր կամ քույր իմ, եթե դեմ ես, ինչո՞ւ ես դեմ, եթե կողմ ես, ինչո՞ւ ես կողմ: Այս հարցերը պատասխան չեն ունենում հիմնականում: Լավ, գոնե կարդացե՞լ ես առաջարկվող փոփոխությունները: Իհարկե ոչ, բայց դե կամ կողմ ես, կամ դեմ՝ չիմանալով՝ ինչին: Այդպես ապրելը հեշտ է՞:

Սահմանային լարվածությունը որոշ լրատվականների համար քլիք հավաքելու միջոց է դարձել: Չե՞մ հասկանում՝ չե՞ք հասկանում, որ այդպես հայհոյանքների եք արժանանում: Ձեզ մի քիչ լայք տեսած պահեք էլի:

Ֆուտբոլային կրքերը չեն մարում: Հավաքականի անփառունակ մրցելույթները զայրացրել են բոլորին: Իսկ մարզչի ԺՊ-ն Գալուստ Գրիգորիչի տեղն էլ կարա ԺՊ աշխատի: Համենայն դեպս, նույն ձև անհասկանալի ու անիմաստ մտքեր են հայտնում երկուսն էլ: Հույս ունենանք՝ էսքանից հետո էսօր թասիբով խաղ կտեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել