Մեր երկրագունդը գիտնականների կարծիքով 4,5 մլրդ տարեկան է: Այս ընթացքում էվոլյուցիոն գործընթացներով պայմանավորված բազմաթիվ կենդանատեսակներ են բնակեցրել մեր մոլորակը որոնք զարգացման տարբեր էտապներ են անցել կատարելագործվել և այնուհետև ինչ որ մի փուլում մասսայաբար բնաջնջվել և անհայտացել ասպարեզից:Երկրագնդի պատմության ընթացքում մի քանի անգամ եղել են այնպիսի գլոբալ մասշտաբի աղետներ որոնց հետևանքով վերացել է տվյալ ժամանակաշրջանում երկրագնդի կենդանատեսակների 70-80% կամ ավելին:Օրինակ 65մլն տարի առաջ գիտնականներին ճնշող մեծամասնության կարծիքով Յուկոտան թերակղզու մոտակայքում ընկած 11կմ շառավղով երկնաքարի հարվածից ամբողջովին ոչնչացան դինոզավրերը որոնք մոտ 150մլն տարի իշխում էին երկրագնդի վրա:Կամ սառցե դարաշրջանները որոնք ոչ մեկ անգամ են եղել մեր երկրագնդի պատմության մեջ և որոնց ամենաուժեղ դրսևորումների ժամանակ նույնպես եղել են մասսայական բնաջնջումներ:Փաստացի երկրագնդի ամբողջ պատմությունը դա էվոլուցիոն շարունակական գործընթաց է որը ուղեկցվում է պարբերաբար գլոբալ աղետներով և մասսայական բնաջնջումներով և նոր տեսակների առաջացմամբ որոնք հնարավորություն են ստանում իշխել մոլորակի վրա:
Հետաքրքիր է այդպիսի մի հերթական գործընթացի փուլում արդյո՞ք մարդ արարածը կպահպանվի և կկատարելագործվի որպես էակ իսկ միգուցե ընդհանրապես դադարի գոյություն ունենալուց և իր տեղը կզիջի ինչ որ մի նոր բանի որը կսկսի իշխել երկրագնդի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել