Սա Երևանի Կիլիկիա ավտոկայանի վճարովի “տուալետն” է:
Հենց էսօր էլ էս վիճակում է:
Հարցրեցի. «Ինչո՞վ լվանամ երեխայի ձեռքերը»: Ասացին. «Շշի մեջ ջուր կա, բոլորն էլ էդպես են լվանում»: 
Շիշը բոլորը կեղտոտ ձեռքով վերցնում-լվացվում են ու բազմահազար մանրէները վրան թողնում հաջորդ հաճախորդին:
Նաև մի 30-40 պլաստիկ շշերով ջուր ունեն հավաքած՝ պատուհանի գոգին, երևի նեղ օրվա համար: Վստահ եմ՝ վաղուց հոտած:
Ամբողջ օրը դռնապահ կինը կոպեկներ է առնում-տալիս, գումար մանրում , կեղտոտ դույլով ու կեղտոտ ավելով ջուր շփում, մաքրում ու նույն ձեռքերով թուղթ կտրում, տալիս մարդկանց ու երեխաներին:
Հետո էլ զարմանում ենք, թե ոնց են մեծ ու մանուկ աղիքային ինֆեկցիա ու սեռական հիվանդութուններ ձեռք բերում, ինչ ճանապարհով: Այ էսպիսի ուղիղ ճանապարհով:
Ես հաստատ գիտեմ, սանէպիդկայանը կա՛մ չի մտնում էս խոլերայի բունը, կա՛մ էլ գալիս ա, իր առյուծի բաժինը ստանում ու գնում: Երկու դեպքում էլ ղալաթ ա անում: Թող բացատրեն, թե Երևանի սրտում, արդեն քանի տարի է, ինչպես է հաջողացնում գոյատևել էս թյուրիմացություն «օբյեկտը»:
ՊարոնՏարոնմարգարյան սիրուն չի, որ քո քաղաքում ժողովրդին էսպես են սպասարկում. հանցագործություն ա սա:
Պարո՛ն վարչապետ, ազգային ժողովի դուռ ու լուսամուտը ոսկեզօծելուց առաջ, ժողովրդի փողերը զիզի-պիզի բաների վրա քամուն տալուց առաջ մի հատ շրջեք քաղաքում ու ժողովրդի կենցաղն ու կյանքը բարելավելու վրա ծախսեք մեր քրտինքով առաջացած գումարները: Այ էս ա ձեր աշխատանքի իրական արտացոլանքը, ձեր վերաբերմունքը , թե ինչքան է անկարևոր ձեզ համար ժողովուրդը :
Էն որ սիրում եք ասել,թե դուք էլ մեզնից մեկն եք....))) Դե գնացեք օգտվեք, մեր նման սուր զգացումեր ունեցեք, որ ընդունենք մեր շարքերը: Թե չէ մենակ հո ասելով չի....Աչքս տենա:
Հ.Գ. Հ.Գ. Հիմա բացատրեք տգետիս,հասկանամ,թե ինչի երբեք ջուր չկա,երբ դրսում սառնորակ պուլպուլակ կա:Այսինքն հենց ավտոկայանի բակում ջուր կա,ուղղակի շատ են համարում քաղաքացիներիս համար:
Նկարը Փառանձեմի մոտ տեսա, ինքն էլ հետաքրքիր դրվագներ ա լուսաբանել,ասենք թե ոնց են թուղթը տեղում կտրում տալիս,ըստ մարդու չքփսերի:Փառանձեմինը մի տարի առաջվա գրառում է :Երեկ էլ նույն պատկերն էր:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել