Անցյալով ապրելը իմ հետագա գրառումներում անվանելու եմ դաշնակցականների սինդրոմ, որովհետև դաշնակցականներն են ասում մենք էս ենք արել մենք էն ենա արել ու դրանով փորձում են առաջ գնալ։ Դաշնակցական ընկերներս թող չնեղանան։

Դաշնակցականների սինդրոմով էլ տառապում են մեր ՀՖՖ ներկայացուցիչներն ու որոշ ֆուտբոլասերներ։ Նրանք անընդհատ հիշում են Դանիայի հանդեպ տարած հաղթանակը ու դրանով ապրում են։ Ժողովուրդ անցավ, վերջ, այդ հաղթանակով մեզ աշխարհի կամ Եվրոպայի խաղերի եզրափակիչ փուլ ոչ ոք չի թողի։ 2 տարի առանց հաղթանակ ապրում ենք։ Մալթայի հավաքականի կարգավիճակում ենք։ Արդեն ոչ թե հաղթանակից ենք ուրախանում, այլ ինչ, որ միամիտ խփած գոլից, վերջի գոլն էլ միամիտ Ալբանացիների դարպասն ուղարկեցինք։

Հ.Գ. Կլինի՞ ես խաղերը մեկնաբանեմ։ Էսօր «Ֆեյսբուքը Երեկում» ավելի շատ նյութ կար ֆուտբոլի մասին, քան Սլավա Սարգսյանի մեկնաբանությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել