Փախած գրքեր կարդացած ու կինոներ նայած, թրեյնինգների մասնակցած, պայքարի փափուկ ձև նախընտրող, արևմտյան մոդելներին հղումներ անող, ոստիկաններին սահմանադրություն բացատրող ու ծաղիկ նվիրող ջահելներին փոխարինեցին վարքով ավելի փնթի, ավելի բիրտ ու անբռնազբոս, ոստիկանների վառատնիկից բռնող «կյանքի տղեք»: Բաղրամյանի օրինակով երևաց, որ հանրությանն էս վերջի տիպն ավելի հոգեհարազատ թվաց:

Կոնսպիրոլոգիան էլ փոխվեց, եթե նախկինում ակտիվիզմի հետևում դեսպանատներ էին տեսնում, ապա հիմա ավելի ընդունված վերսիա կա՝ փնտրել տեղական ուժային ու ադմինիստրատիվ կառույցների հետքեր:

Բայց երկու բան անփոփոխ մնաց. ակտիվիզմի սակրալ ու արտոնյալ ստատուսը՝ «մենք պայքարում ենք սաղիդ փոխարեն», «մենք զոհաբերում ենք մեզ հանուն ձեզ» և «թայֆայականությունը»:

Բազմաթիվ նախկին ակտիվիզմի ջատագովներ էսօր անձնական կամ հանրային մակարդակում նեղվում են, որ իրանց ակտիվիստ ես ասում: Մի շարք մարդիկ ակնկալիքների ճգնաժամի մեջ յան են տվել և զբաղված են անձնական ինքնակատարելագործմամբ կամ փոխել են լևըլն ու արդեն քաղաքական կազմակերպված կառույցներ են մտել կամ փորձագիտական գործի են անցել:

Իմ համոզմամբ, ակտիվիզմը կյանքի մի հատվածում կամ կոնկրետ իրավիճակներում որպես պրակտիկա/փորձառություն շատ օգտակար է, բայց ակտիվիզմը՝ որպես կյանքի ու առօրեայի մշտական ու դոմինանտ վիճակ, ոչ այլ ինչ է, քան կորցնելու ոչինչ չունեցող մարդկանց կողմից իրացվող բոլշևիզմ, որը, ինչքան էլ ազնիվ ու նվիրական նպատակներ ունենա, բայց քաղաքական ավելի մեծ պատկերի մեջ շատ հեշտ կառավարելի ու վերահսկելի տեսք ունի: Հայաստանի պես ոչ հարուստ, սուղ ռեսուրսներով, բազմաթիվ խնդիրներով ու չկայացած քաղաքական համակարգ ունեցող երկրում հանրային բողոք միշտ կլինի, ու սոցիալական ակտիվությունն ահագին ժամանակ դեռ անելիք կունենա: Այլ հարց, թե ինչ որակ կունենա դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել