Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 491 հանցագործություն:

Ընդանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 197 դեպք:

Սա, իհարկե, այն ոլորտը չէ, որ հնարավոր լինի կանխատեսումներ անել, բայց համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա վերջում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 870 հանցագործություն, որն ավելի քան չորս անգամ ավելին է, քան այս տարվա կիսամյակին արձանագրված ցոււցանիշը:

Առհասարակ այստեղ կարելի է նկատել նվազման միտում: Համեմատության համար պետք է նշել, որ 2013 թվականի համեմատ նախորդ տարվա հանցագործությունների թիվը նվազել է 257 դեպքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել