Մարդ կա՝ արդեն շորերը հավաքել ա, գնում ա պատերազմ։ Մի հոծ բազմություն էլ «եթե պատերազմ լինի, ո՞վ կգա, քոմենթներում թող + դնի» ստատուսներ գրելով ուրախանում ա։ Դուք հասկանում ե՞ք՝ ԻՆՉ եք խոսում, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ եք խոսում։ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓԱՐԹԻ ՉԻ!!!! Իջեք երկինքներից, էդ ձեր համարձակությունը միայն ոչ ադեկվատ մտածելու մասին ա խոսում։ Ես պատերազմած ավագ ընկերներ ունեմ, էդ մարդկանց աչքերի մեջ իրենց սպանած բոլոր մարդիկ հատիկ-հատիկ մեխված են։ Ու պատերազմն էնքան ուժեղ հետք ա թողնում կյանքի ու հոգեբանության վրա, որ երբեք չի անցնում։ Դա հիվանդություն ա, խրոնիկ հիվանդություն։ Մարդ սպանելը ստատուս գրել չի։ Առաջին գծում կրակոցների տակ կանգնելը ոչ մեկի երազանքը չի ու չպիտի լինի։ Պատերազմում կռված մարդիկ երբևէ չեն խոսում էդ օրերի մասին։ Կցկտուր խոսքեր են ասում, թեթևակի միջադեպեր պատմում, բայց չեն անդրադառնում բուն պատերազմին։ Էն պատերազմին, որից մեզնից շատերն ուղղակի գաղափար չունեն։ Անգիր արված պատմությունն իմանալը պատերազմ հասկանալ չի։ Ու ցանկացած մարդ փորձում ա մոռանալ էդ օրերը։ Որովհետև դա ցավոտ ա։ Անմարդկային ա։ Որովհետև իրենք էլ են զարմանում՝ ոնց են կենդանի մնացել ու ինչի են դեռ հոգեպես առողջ, ինչքանով դա հնարավոր ա։
Պատերազմն էսքան էժանացնելով՝ դուք էժանացնում եք իմ բարեկամների փախուստը ռմբակոծությունների միջով։ Դուք էժանացնում եք էն կիսաքանդված տունը, որն իմն ա ու կանգնած ա Ղարաբաղում։ Դուք էժանացնում եք էդքան մարդու արյուն։ Դուք ցավացնում եք պատերազմի ԻՐԱԿԱՆ մասնակիցներին։ Ձեր մեծ-մեծ խոսելու համար պիտի պատերազմած մարդիկ գան, ձեզ մի հատ հայրական չափալախ տան, աչքներիցդ կայծեր թռնի, քթներիցդ էլ արյուն գա, որ ուշքի գաք ու սուսուփուս ձեր առօրյա գործերով զբաղվեք։ Ոչ մի պատերազմի պատրաստ մարդ պատերազմից չի խոսում։ Ոչ մի հոգեպես ուժեղ, առաջին գիծ գնացող տղամարդ հազար ձևով չի շեշտում դա։ Սուս մնացեք ուղղակի։ Հերիք ա!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել