Tert.am-ը գրում է.

Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին կողմ է ՌԴ-ի հետ գոյություն ունեցող երկխոսությունների շարունակությանը և հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի Ռուսաստանի հետ պրագմատիկ, սակայն ոչ փոխզիջումային քաղաքականությունը, փոխանցում է РИА Новости-ն։

«Անհրաժեշտ է պահպանել ՌԴ-ի հետ երկխոսության 2 ձևաչափերը։ Առաջինը ժնևյան ձևաչափն է, որում առաջատար կլինի քաղաքական երկխոսությունը, և մեր գլխավոր նպատակն է ուժ չկիրառելու մասին երաշխիքներ ստանալ Ռուսաստանից, ինչպես նաև ապահովել հրադադարի մասին համաձայնագրի կատարումը։ Մյուս կողմից, շատ կարևոր է Աբաշիձե-Կարասին երկխոսությունը։ Կարևոր են այն տնտեսական և հումանիտար հարցերը, որոնք քննարկվում են ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են շարունակել Ռուսաստանի հետ առավելագույն պրագմատիկ, սակայն աստիճանական և ոչ փոխզիջումային քաղաքականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել