Զարմանում եմ ինձ շատ հարազատ մարդկանց ու ընկերներիս՝ Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելու առիթով ֆեյսբուքյան ուրախ ու «ֆեմինիստական» բնույթի ստատուսների վրա։ Կարծում եմ, որ փտած համակարգի բուրգում որևէ սիրունիկ, նույնիսկ կրթված կնոջ նշանակումը բացարձակ ոչինչ չի նշանակում։ Կարող էիք Հրանուշ Հակոբյանի նշանակման կապակցությամբ նույն կերպ արձագանքել կամ ԱԺ-ում կին պատգամավոր կոչեցյալների առիթով էլ։ Ինչո՞ւ չարեցիք։ Հիմա տեսնո՞ւմ եք, որ ստեղ ֆեմինիզմի հարց չկա, զուտ անձնական սիմպատիա։ Մի քիչ համբերեք ու շուտով հիասթափված ստատուսների ականատես կլինենք։ Ով ՀՀԿ-ի շարքերում է, ուրեմն կարիերիստ է ու պոտենցիալ ֆաշիստ կամ սևհարյուրակային կամ առնվազն կոմսոմոլ պարտիական։ Կներեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել