Tert.am-ը գրում է.

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի տեղեկություններով՝ այս օրերին Բաքվում անգամ ապաստարաններ են փնտրում հնարավոր պատերազմի ժամանակ պատսպարվելու համար, իսկ պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացի լողալ են սովորում, որ անցնեն Կասպից ծովը ու ապաստան գտնեն Միջին Ասիայում: Այս մասին Գրիգորի Այվազյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Հայկական կողմում հանդարտություն է տիրում, իսկ ադրբեջանակում՝ խուճապային վիճակ է»,- ասաց նա:


Գրիգորի Այվազյանն ընդգծեց, որ երկար տարիներ է ադրբեջանական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատերազմ է վերսկսելու, և որ դա կարճ ժամանակի հարց է: Հայաստանում ու ԼՂՀ-ում այս միտքը սովորական բան է, և բոլորը պատրաստ են պատերազմի:

«Ադրբեջանը իր ջախջախիչ պարտությունից հետո դաս չի քաղել, ու հիմա նորից արկածախնդրության ճանապարհին է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել