Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» վերնագրով գիրք է հրատարակել…

«Արման Կիրակոսյան, «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2015թ., 175 էջ:

Այս հրատարակության մեջ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը ուսումնասիրել և վերլուծել է գրեթե քառասուն մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններ (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան, և այլն), բառարաններ (Ցեղասպանության Բառարան, և այլն), ձեռնարկներ (Օքսֆորդի Ցեղասպանագիտության ձեռնարկ, և այլն), և ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր:

Կատարված ուսումնասիրությունը հաստատում է այն փաստը, որ, չնայած շատ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից չճանաչված լինելու հանգամանքին, ԱՄՆ-ում հրատարակված բազմաթիվ մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արևմտահայության նկատմամբ կիրառված քաղաքականությունը ոչ միայն պատմական իրողություն է և հանրային գիտելիք, այլև որակվում է որպես Ցեղասպանություն: Հենվելով հավաքված նյութի վրա, հեղինակը բաժանել է գիրքը գլուխների, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության հայեցակարգային և փաստական կողմերը` Հայկական հարցի ծագումից սկսած: Գիրքը բաղկացած է 16 գլուխներից, հանրագիտարանների ցանկից, Հայոց ցեղասպանությանը վերաբերող տարբեր հանրագիտարաններում ներկայացված գրականության մատենագիտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել