Հետաքրքիր իրավիճակ է։ ՀՀ-ում կարելի է արձանագրել՝ բացարձակ մեծամասնությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Հանրության կարծիքը բարձրաձայնելու համար ստեղծվել է այսպես կոչված «ՈՉ»-ի ճակատը, որի հետևորդներին, սակայն, չի կարելի համարել բազմամարդ։ Թվում է՝ հնարավոր է՝ իրոք ժողովուրդը կողմ է սահմանադրական փոփոխություններին, որ պատրաստ չեն դրա դեմ պայքարել։ Բայց խնդիրն ամենևին դրանում չի կայանում։ Կան «ՈՉ»-ին կասեցնող կոնկրետ պատճառներ ու հանգամանքներ։
1. «ՈՉ»-ի հիմնադիրները ոչ այնքան հայտնի մարդիկ են՝ ոչ միանշանակ համբավով, որոնք, ըստ իս, չեն ապահովում թեկուզ մինիմալ քաղաքական ՓիԱր։
2. «ՈՉ»-ի գաղափարախոսությունը երբեմն հնչում է ոչ գրագետ, նույնիսկ հրամայական երանգներով, հռետորախոսության կոպիտ սխալներով։
3. Հակառակ «ՈՉ»-ի ոչ այնքան գրագետ ՓիԱր-ին՝ իշխանական և նույնիսկ ոչ իշխանական (ԲՀԿ) ուժերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ իրականացնում են խիստ գրագետ հակաՓիԱր՝ հոգեբանական մակարդակով։ Նրանք տառացիորեն դեմառալիզացնում են «ՈՉ»-ի ճակատը։ Ոչ մի անգամ է վերոհիշյալ ուժերի ներկայացուցիչների կողմից հնչել «անհասկանալի «ՈՉ»-ի ճակատ» բառակապակցությունն ու բազմաթիվ այլ նմանատիպ արտահայտություններ։ Նման կարգի արտահայտություններն ազդում են մարդկանց վրա ենթագիտակցական մակարդակով, այսինքն՝ մարդիկ սկսում են անլուրջ վերաբերել տվյալ նախաձեռնությանը։ Այդպես եղավ «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ, մասամբ իրենց իսկ մեղքով, ավելի վաղ այդպես եղավ նաև Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Նման լայն մակարդակով արծածում եմ այս հարցը մի նպատակով, հարգելի՛ հայրենակիցներ, մինչև ինֆորմացիոն սնունդը մարսելը նախ այն լավ ծամել է պետք, երկար մտածել որոշում ընդունելուց առաջ։ Մեզ ամենուր ինչ-որ բան են փորձում ներշնչել, բայց մենք ենք ընտրում՝ ինչին հավատալ, ինչին՝ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել