Կան մարդիկ, որ ծնվում են հենց էնպես, անկապ, անօգուտ, ու կան Մարդիկ, որ ծնվում են Հատուկ, որպեսզի շարժեն իրենցով, փոխեն, առողջացնեն։ 
Իմ քեռին, ավագ եղբայրը, իմ արյունակիցը, իմ ուսուցիչը, իմ հարազատն ու Թանկը՝ իմ Աշոտ Բլեյանը կյանքի շտեմարան է, նրա պաշարն անսպառ է, իսկ տալու, տարածելու ցանկությունը՝ անչափելի։ Նա նոր ժամանակների գործիչ է, դրա համար էլ հիմնականում նրան չեն հասկանում ամբողջությամբ, քանզի շատերն ապրում են դեռ «հին» աշխարհում։ Աշոտը Նոր է, նոր էր մտածողությամբ ու ավյունով, դեռևս այն ժամանակ, երբ ես մանուկ էի, և նոր է հիմա առավե՛լ, երբ գիտակցում եմ, որ չեմ հասցնում նրա հետևից. իր ապրելու ցանկության, իր սովորելու ու սովորեցնելու կարողության, իր՝ բառիս բուն իմաստով ժամանակակից լինելու փաստի, իր՝ Լույս սփռելու, իր երկիրը շենացնելու ու իր՝ հայրենի միջավայրն անմնացորդ նվիրումով ճանաչելու ու ճանաչել տալու....
Իմ եղբայրն է Աշոտ Բլեյանը, որը լեռան պես հավաքում է իր շվաքի տակ բոլորիս, քույր- եղբայրներին ու ստիպում ապրել՝ պահելով կյանքի եռամիասնության օրենքը. հայրենիք, հավատք (հավատամք), ընտանիք։ 
Իշխանների ազգի հետնորդ քեռիս շա՜տ հարուստ է, բայց ոչ այն հարստությամբ, որ ունեին իմ նախահայրերը, այլ իր, անհամրելի հարստությամբ՝ իր ուսումնական-կրթական օջախներով, հրաշամանուկների մեծ բանակով, շրջանավարտների հավատարիմ ուշադրությամբ, բոլորիս լուռ, բայց մեծ շնորհակալությամբ... Նա՝ խաղաղության ջատագով, կառուցող ու ստեղծող Բլեյանը, իմ քեռին... Սեպտեմբերի 4-ը նշանավորվել ու իմաստավորվել է իմ թանկագին Աշոտ Բլեյանի ծնունդով։ Առողջ եղիր, քեռի ջան, թող 60-ամյակդ քեզ բերի միայն նոր Լեռներ հաղթահարելու ու մեզ էլ հետդ տանելու կարողություն. կգա ժամանակ, երբ Դու կգնահատվես ըստ արժանվույն, ես հավատում եմ։ 
Հ.Գ. Մայրս՝ Էմմա Բլեյան-Հովհաննիսյանը (լույս իջնի հոգուն), սիրում էր քեզ իր ողջ ուժով ու հպարտանում քո Տեսակով։ Մենք էլ ապրում ու հպարտանում ենք Քեզնով։ Քո ծով- բարությունն ու անտակ խորությունն է ժառանգելու Դավիթիկը, և քո շարունակությունը տեսնենք նրա մեջ։ 
Շնորհավո՜ր...։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել