Անհրաժեշտ է` 
3 տուփ թխվածքաբլիթ 
4 ճշ գդ կարագ
500 գր մասկարպոնե
¾ բժ շաքարի փոշի
¾ բժ թթվասեր
վանիլին
½ թ գդ աղ
3 հատ ձու

Պատրաստման եղանակը`
1. Ջեռոցը նախօրոք տաքացնել մինչև 170 °С: 9 x 13 սմ ձևամանի վրա փայլաթիթեղ փռել և կարագ քսել: 
2. Թխվածքի հիմքը պատրաստելու համար 28 հատ Oreo թխվածքաբլիթները բլենդերով լավ մանրացնել, ավելացնել հալած կարագը և լավ խառնել: Ստացված զանգվածը լցնել թավայի մեջ, ձեռքերով սեղմելով հարթեցնել: 10 րոպե ջեռոցում թխել և թողնել, որ սառի: Վերցնել 20 հատ թխվածքաբլիթ և դարձյալ մանրացնել (ոչ շատ մանր):
3. Հարիչի միջին ուժգնությամբ մասկարպոնեն և շաքարավազը հարել: Ավելացնել թթվասերը, վանիլինը և աղը, խառնել: Հարելու ընթացքում հատ-հատ ավելացնել ձուն: Ավելացնել մանրացված թխվածքաբլիթները և գդալով խառնել:
4. Ստացված զանգվածը լցնել նախօրոք թխած հիմքի վրա: Մոտ 40 րոպե թխել: Թխվածքը մոտ 1 ժամ թողնել, որ սենյակային ջերմաստիճանում սառչի: Այնուհետև փայլաթիթեղով ծածկել և մոտ 3 ժամ թողնել սառնարանում:
5. Թխվածքը կտրել սուր դանակով (անընդհատ տաք ջրում թաթախելով):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել