Tert.am–ը գրում է.

Միջերկրական ծովում 30-40 ներգաղթյալ է զոհվել, որոնք Լիբիայից հեռանում էին փչովի նավակով:

BBC-ն հաղորդում է Գաղթի հարցերով միջազգային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն` նավակում  140 գաղթական է եղել` Սոմալիից, Սուդանից և Նիգերիայից: Նավակը խորտակվել է լիբիական Միսրատայի ափերից հեռանալուց 7 ժամ անց:

Ողջ մնացածներին փրկել են իտալական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները և նրանց տեղափոխել են Լամպեդուզա:

Հաղորդվում է, որ փրկվածների մեջ է նաև մի նիգերիացի կին, ով ճանապարհին ծննդաբերել է:

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գործակալության տվյալներով` այս տարի Միջերկրական ծովը ավելի քան 300 000 մարդ է հատել, որոնցից 200 000-ը` ափ են իջել Սիրիայում, 110 000-ը` Իտալիայում:

Շուրջ 2500 ներգաղթյալ զոհվել է Եվրոպայի ափերին հասնելու ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել