Tert.am–ը գրում է.

The Independent-ը հայտնում է, որ աշխարհի ամենահայտնի պոռնոկայքերից մեկը` Pornhub-ը, 25.000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ է առաջարկել:

Կրթաթոշակը կշնորհվի այն ուսանողին, որը սովորական պայմաններում արված իր տեսանյութով կպատասխանի հարցին, թե «ինչպես երջանկացնել ուրիշներին»:

Կայքից նշել են, թե կրթաթոշակի համար կարող են դիմել «բժշկություն, բուսաբանություն, պարանորմալ հոգեբանություն կամ դրանց կից ցանկացած բան» սովորող ուսանողներ: Ավելի պարզ ասած` պարտադիր չէ պոռոնգրաֆիկ հոլովակ նկարահանել նման խոշոր կրթաթոշակի արժանանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել