Շատ պետքս են Բորուսիայի ու Սպարտակի հաղթանակները, եթե ազգային հավաքականս մահանում է։

Շնորհակալություն մեր ազգային հավաքականի ամենաօպտիմալ թիմին, որ չալարեց ու մինչև խաղի ավարտը մնաց մարզադաշտում: Շատ զարմանահրաշ խաղ ստացվեց, այնքան հետաքրքիր, որ խաղից հետո գարեջուրն էլ մնաց սեղանին (չնայած ես մաճառ էի խմում): Ու հիմա մոտիվացիայի մասին լոլոները լրիվ անիմաստ են: Ինչքան մենք էինք մոտիվացված, այնքան էլ Սերբիան: Ու անգամ մարզչի բացակայությունը պիտի թույլ չտա թիմին ազգային առաջնության խաղերից ավելի անհետաքրքիր խաղ ցուցաբերել: Ֆուտբոլ չեն խաղում միայն խմբից դուրս գալու համար: Ֆուտբոլ խաղում են, որ խաղալը չմոռանան: Շատ պետքս են Բորուսիայի, Սպարտակի, Անժի, Ամկարի կամ Մարսելի հաջողությունները, եթե ազգային հավաքականն էս կարգի զավեշտալի ֆուտբոլ է ցուցադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել