Картинки по запросу հայաստանԻ՞նչը կփրկի հայերին. չեմ սիրում քաղաքական հարցեր, բայց չեմ կարող չասել մի քանի բան...

Հայերին կփրկի անկախությունը սեփական իշխանությունից, իհարկե կփրկի, բայց հայերիս մեջ հանդիպում են այնպիսի դեմքեր ու կադրեր, որ նայելուց արդեն իսկ հասկանում ես, որ ով էլ լինի գլխին իշխանության, կուտի, կկշտանա և կանի այն, ինչ անում են հիմա...
Հայերին կփրկի միայն ու միայն կրթական լուրջ համակարգը, այսօր կրթական լուրջ ռազմավարություն չկա, չկա կոնկրետ ծրագիր ապագայի համար, այսօր շատերը սովորում են, որովհետև ավանդույթի պես բան է առաջացել հասարակության մեջ, այսօր սովորում են շատերը, վերջում ավարտում բուհերը և ամուսնանում... Եվ ո՞ւմ է պետք դա, իհարկե ոչ ոքին...
Չկա մրցակացություն, չկա, լուրջ ու կիրթ մենեջմենթ, չկա ոչինչ, որով կարելի է թեթև հուսալ երկրի ապագայի մասին...
Հայերին կփրկի միասնությունը, այո՛, կփրկի... Այսօր մինչև ոչինչ ոսկորին չի հասնում, հայերը միասնական չեն... Միջև արյուն ու սկանդալ չի լինում, հայերը միասնական չեն...
Հայերին կփրկի հստակ կրոնական կողմնորոշումը...
Հայերին կփրկի մշակույթի պահպանումը, այսօր չկա մշակույթ, այսօր չկա ոչ մի մշակույթ, չունենք մշակույթ, ու ափսոս է մեր դարավոր պատմությունը...
Հայերին կփրկի սեփական երկրի հանդեպ ունեցած սրտացավությունը, այսօր չեմ կարող չասել, շատերը թքած ունեն...
Ու այս ամենը շղթայաբար կապված է իրար...
Այօր քչերն են պայքարում անկախության համար, իսկ շատերի մոտ կա եվրոպակախառը-ամերիկախառը-իրանակախառը-ռուսամեդախառը վիճակ....
Պետք է հասկանանք՝ մենք ենք մեր երկրի տերը, մերը ՀԱՅԱՄԵՏՈՒԹՅՈՒՆ է.... Ու դա է մեր իսկական կոչումը, ոչ թե ամերիկամետությունը, ռուսամետությունը... Անկախություն է պետք, դրանից հետո նոր միայն լուրջ կրթական համակարգ ու ռազմավարություն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել