Image result for սահմանՇրջափակումը պատերազմական մարտավարություն է, որի նպատակն է սպառել շրջափակման մեջ գտնվող կողմի, քաղաքի, պետության ռեսուրսները՝ հեշտությամբ հաղթանակ տանելու նպատակով։ Շրջափակման մեջ էին փորձում գցել Գերմանիային առաջին ու երկրորդ համաշխարհայինների ընթացքում, շրջափակման մեջ էր Գերմանիան փորձում պահել Մեծ Բրիտանիային, Լենինգրադ քաղաքը երկրորդ համաշխարհայինի ընթացքում, ԱՄՆ կողմից իրականցվող ծովային շրջափակման մեջ էր հայտնվել Ճապոնիան նույն պատերազմի ժամանակ։ Շրջափակումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ մի քանի տարի։

Ասածս ինչ է...

Ուղիղ 26 տարի առաջ այս օրը՝ 1989 թվականի սեպտեմբերի 4-ին Ադրբեջանը փակեց Հայաստանի հետ կապող ճանապարհները։ Շրջափակմումը շարունակվեց պատերազմի բոլոր տարիներին ու շարունակվում է այսօր՝ 26 տարի անց։ Մենք կանք ու շրջափակման պայմաններին նույնիսկ ադապտացված, զարգանում ենք, օլիգարխները չխանգարեն միայն։ Կանք ու պայքարում ենք ու այսօր 26 տարի ադրբեջանական շրջափակման ու 23 տարի թուրքական շրջափակման պայմաններում ոչ միայն չենք պարտվում, այլ ունենք ուժեղ բանակ ու թշնամու աչքն էլ հանում ենք։

Բոլորին հաջող ուրբաթ երեկո եմ մաղթում, սահմանին մեր կանգնած զինվորներին էլ հանդարտ գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել