Tert.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ ճիշտ սննդակարգն ու որոշակի սննդատեսակների կանոնավոր կիրառումը օգնում է կանխել  մի շարք հիվանդությունների առաջացումը, այդ թվում` նաև քաղցկեղի:

Ինչպես գրում է Healthy food star-ը` քաղցկեղից պաշտպանվելու և քաղցկեղային բջիջների աճը կանխելու բնական միջոց կա, որը պատրաստելու համար երկու հիմնական բաղադրիչ է անհրաժեշտ` նարինջ և կարմիր կաղամբ: Պատրաստելու համար պետք է լավ քամել 6 նարինջի հյութը, մանր կտրատել կարմիր կաղամբի ¼-ը և 2 բաժակ ջուր ավելացնել, ապա հարել խառնուրդը բլենդերով:

Ստացված համասեռ հյութը պետք է խմել դատարկ ստամոքսին: Նախընտրելի է օգտագործել կանոնավոր` ամեն օր:

Գաղտնիքը նարինջի  և կարմիր կաղամբի համադրության մեջ է:  Դրանք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, իսկ հակաօքսիդանտների պակասը կարող է քաղցկեղի առաջացման մեծ վտանգ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել