Image result for մթերքներՀենց այդ մթերքներն են ապահովում սրտի պաշտպանությունը, մաշկի փայլը և դատողության պայծառությունը: Դրանք հարկավոր է սիրել և օգտագործել: Համարյա այս բոլոր մթերքները պաշտպանում են սիրտը, չեզոքացնում թույները և պարունակում մաքսիմալ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր, որոնք օգնում են երևալ և զգալ շատ ավելի լավ: Այդ մթերքներն օրգանիզմի վրա ազդում են տարբեր կերպ, այդ պատճառով դրանք բոլորն էլ պետք է ընդգրկել օրակարգում։

1. Նուշ. պարունակում է մագնեզիում, վիտամին E, բուսական բջջանյութեր: Օրական հարկավոր է ուտել 75 գ նուշ:

2. Խնձոր. օգնում է սիրտը պահել առողջ, կանխում է կաթվածը: Այն հատկապես օգտակար է տղամարդկանց համար. կանխում է շագանակագեղձի, թոքերի և լյարդի քաղցկեղը:

3. Ավոկադո. այն անվանում են սերուցքային կարագի բնական փոխարինիչ:

4. Բազուկ. հարուստ է ֆոլաթթվով և B խմբի վիտամիններով:

5. Հապալաս. կանխում է ծերացումը, բարելավում ուղեղի աշխատանքը և հիշողությունը:

6. Բրոկոլի. օրգանիզմը պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:

7. Բալ. ունի «սխալ» բջիջները քայքայելու հատկություն: Այն լավ միջոց է կրծքի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

8. Եղերդակ (цикорий). այն պարունակում է A վիտամին, որը կարևոր է տեսողության և իմունային համակարգի համար: Եվրոպական երկրներում եղերդակի տերևներն ավելացնում են աղցաններին և այլ ճաշատեսակներին: Օգտակար է նաև եղերդակի արմատը:

9. Կակաո. շոկոլադը, որը հիմնականում բաղկացած է կակաոյի յուղից, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդիչներ: Այն օրգանիզմը պաշտպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղից, հատկապես աղիների քաղցկեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել