Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, PKK-ի զինյալները կրակ են բացել Շեհիթ քաղաքի ոստիկանական վարչության շենքի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել երեք ոստիկան, PKK-ի զինյալներից զոհվել են երկուսը:
Կեսօրին Վանում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթունից վիրավորվել է մեկ թուրք զինվոր:
Յեշիլբուլակում տեղակայված 4-րդ սահմանապահ գումարտակի վրա հարձակումից չորս թուրք զինվոր ծանր վիրավորում են ստացել, որոնց ռազմական ուղղաթիռով տեղափոխել են Վան քաղաքի համալսարանական հիվանդանոց:
Սեպտեմբերի 4-ին Սիրնակում քրդերի և թուրքերի բախումներից զոհվել են երեք խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մեկ երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել