Greek southeastern island of Kastelorizo © Yorgos Karahalis

Փախստականների ճակատագրով մտահոգված ու նրանց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից վրդովված եգիպտացի միլիարդատերը ցանկություն է հայտնել իտալական կամ հունական կղզի գնել հատուկ ներգաղթյալներին բնակեցնելու նպատակով։

Հունաստան կամ Իտալիա, ինձ կղզի վաճառեք, ես այն անկախ կհռչակեմ, ներգաղթյալներին կհյուրընկալեմ, նրանց աշխատանքով կապահովեմ՝ իրենց նոր երկիրը կառուցելու համար։

Հեռուստատեսության ինդուստրիայի միլիարդատեր Նագիբ Սավիրիսն այս մասին գրառում է արել Twitter-ի իր էջում։

Սրանք պարզապես դատարկ բառեր չեն։ Սավիրիսը պնդում է, որ պատրաստ է կոնկրետ առաջարկությամբ դիմել Հռոմին ու Աթենքին։

«Դուք տասնյակ կղզիներ ունեք, որոնք դատարկ են ու կարող են հարյուր հազարավոր փախստականների հյուրընկալել», - այս մասին Սավիրիսն ասել է «Agence France-Presse» լրատվականին տված իր հարցազրույցում։ Ինչևէ, Սավիրիսը հասկանում է հնարավոր իրավական բարդությունները, որ կարող են իրավասությունների ու մաքսային կարգավորումների խնդիրներն առաջացնել։

Խենթ գաղափար է... Միգուցե, բայց գոնե ժամանակավոր, մինչև նրանք կարողանան վերադառնալ իրենց երկիր։

Սավիրիսի հաշվարկներով՝ կղզին կարող է 10-100 միլիոն դոլար արժենալ, սակայն մինչև նախագիծը ծաղկուն ուտոպիայի վերածելն անհրաժեշտ է հավելյալ ներդրումներ անել՝ ժամանողների համար ճիշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։

Ժամանակավոր կացարաններ կլինեն մարդկանց բնակեցնելու համար, այնուհետև նրանց աշխատանք կտրվի՝ տներ, դպրոցներ, համալսարաններ ու հիվանդանոցներ կառուցելու համար։ Երբ ամեն բան իր տեղն ընկնի, բոլոր նրանք, ովքեր կցանկանան հետ վերադառնալ, կվերադառնան իրենց հայրենիք։

Սավիրիսը քննադատել է Հունաստանի ու Իտալիայի կողմից փախստականներին տրամադրված պայմանները՝ նշելով, որ փախստականները պետք է «մարդկային վերաբերմունք» ստանան։

Նրանց այժմ անասունների նման են վերաբերվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել