Երբ 2001թ.-ին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ հայտնի ահաբեկչությունը, որոշ ժամանակ անց ԱՄՆ-ն ներխուժում իրականացրեց Աֆղանստան, իսկ հետո էլ` Իրաք, ինչպես նաև ահաբեկիչների դեմ պայքարի քողի ներքո սկսեց տոտալ վերահսկում իրականացնել ամերիկյան ժողովրդի նկատմամբ...
Երբ 2011թ.-ի հունվարին Ճապոնիան ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև ակտիվիստ ճապոնացիների միջոցով, ռուսներից պահանջեց վերադարձնելու Կուրիլյան կղզիները, Ժիրինովսկին պատասխան սպառնալիքներ հնչեցրեց, և երկու ամիս անց Ճապոնիայում մեծ երկրաշարժի և դրան հետևած ցունամիի հետևանքով Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցավ խոշոր ռադիացիոն վթար…
Երբ անցած ամիս Չինաստանը սկսեց իջեցնել յուանի կուրսը՝ այդպիսով խրախուսելով սեփական արտահանումը, ինչպես նաև մի շարք երկրների հետ վարել միջպետական խոշորածավալ բանակցություններ՝ առանց դոլարի միջնորդության փոխադարձ առևտուր կատարելու մասին, ինչն ԱՄՆ-ի համար խիստ վտանգավոր է, իրար հետևից տեղի ունեցան խոշոր պայթյուններ չինական Տյանցզին և Ցզիբո քաղաքների գործարաններում…
Եվ երբ վերջին օրերին ադրբեջանցիներն ինտենսիվ հարվածներ հասցրեցին Տավուշի մարզի գյուղերին, «Շանթ 2015թ».-ի զորավարժությունները համընկնեցին այսօր Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետ…
Եթե դուք հիմա համոզեք, որ այս բոլորը պատահական զուգադիպություններ են և «դավադրության տեսության» շարքից, մի բան կասեմ. հնարավոր է՝ պատահականություն են, բայց երբեք մի՛ մոռացեք. պատերազմը հանաք բան չէ, այստեղ միմյանց ճակատ չեն համբուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել