Պե՞տք է արդյոք, որպեսզի խոսի ՊՆ-ն: Իմ կարծիքով` ոչ, երկու պատճառով. ՊՆ-ն միակ նախարարությունն է (այն էլ մեզ պես կիսապատերազմական իրավիճակներում գտնվող երկրների համար), որը ոչ պատերազմական պայմաններում պետք է բացառապես լուռ գործի (բայց անպայման գործի): Իսկ պե՞տք է արդյոք, որ խոսի ԱԳՆ-ն, իմ կարծիքով այո, քանի որ ԱԳՆ-ն (այն էլ մեզ պես կիսապատերազմական վիճակում գտնվող երկրների համար) ոչ պատերազմական պայմաններում պետք է լինի ամենաշատ խոսող նախարարությունը, եթե, իհարկե, երբեմն, ոչ միշտ, երբեմն` լռությունը դիվանագիտական հնարք` «պրյոմ» չէ: Ուրիշ հարց` արդյոք վերսկսվե՞լ է պատերազմը՝ հաշվի առնելով, որ Տավուշի մարզի սահմանագոտում արդեն մի քանի օր անհանգիստ է: Ոչ, չի սկսվել, հետևաբար` ինչի՞ մաասին խոսել, որ պատերազմը չի՞ վերսկվել, իսկ գուցե խոսում են միայն այն պարագայում, երբ այն սկսվո՞ւմ է: Հիմա ամենակարևոր հարցը. մենք ուզո՞ւմ ենք, որ պատերազմ սկսվի, այլ կերպ ասած` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր ՊՆ-ն խոսի: Ես չեմ ուզում, փոխարենն ուզում եմ, որ մեր ԱԳՆ-ն մեր ՊՆ-ի կեսի չափով գործի, ինչը դիվանագիտության պարագայում հաճախ արտահայտվում է պարզապես խոսելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել