Բոլորս սպասում ենք մեր հավաքականի հաջող ելույթին այսօր կայանալիք Սերբիա-Հայաստան խաղի շրջանակներում։ Չնայած նրան, որ Սերբիան շատ ուժեղ կազմ ունի և հանդիպման ֆավորիտն է, մերոնք կարող են դրական արդյունքի հասնել։ Նախ՝ տրիբունաների դատարկ լինելու հանգամանքը կարող է մեզ օգնել, ու հետո, հաշվի առնելով մեր թիմի առաջատարների լավ մարզավիճակում գտնվելը, կարելի է եզրակացնել, որ մենք ի զորու ենք միավորներ վաստակել Սերբիայում... Բաց ֆուտբոլ եմ ակնկալում, քանզի երկու թիմերն էլ կորցնելու բան չունեն և պետք է գրոհեն ամբողջ ուժով։ 
Այնպես որ, սպասում ենք հաղթանակի!
Առաջ, Հայաստան!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել