Մեր իշխանությունները նպատակահարմար գտան միավորել Տարածքային կառավարման նախարարությունը և ԱԻՆ-ը: Իշխանություն ջան, ի՞նչ կլինի, որ ՊՆ-ն և ԱԳՆ-ն էլ միավորեք, դառնա Պաշտպանության և արտաքին գործերի նախարարություն: Նախարար նշանակեք Օհանյանին: Ահագին գումարներ կխնայեք նաև անիմաստ տրվող աշխատավարձերի հաշվին: Կամ նոր մտքովս անցավ, լուծարեք ԱԳՆ-ն, ՊՆ-ի կազմում թող լինի արտաքին գործերի վարչություն: Կեսկատակ եմ ասում, բայց մյուս կեսը լուրջ է: Ի՞նչ է նշանակում, որ մեկ շաբաթից կհայտարարեն. գիտեք՝ դիվանագիտական աշխատանքը պրիմիտիվ չի, որ միանգամից արձագանքենք, մենք դիվանագիտական խողովակներով այս էինք անում, այն էինք անում: Երևի ամբողջ աշխարհում միակ ԱԳՆ-ն մերն է, և չենք տեսնում, թե մյուսներն ինչպես են ներքին խողովակներով աշխատանքներ տանելուց բացի՝ հայտարարությամբ հանդես գալիս, նոտաներ հղում և այլն: Պատկերացնենք՝ ՊՆ էլ բան չանի, ասի՝ մենք մտածում ենք, մենք չենք շտապում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել