111605_srcGalatv.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն արձանագրվել, սակայն մի շարք բնակավայրերում՝ մասնավորապես Շեքիում եւ Օղուզում, ճաքճքել են տների պատերը, հաղորդում է apa.az-ը:

Զոհվել է Մելիքքենդ գյուղի 28-ամյա բնակչուհի Ռուհիա Իբադովան, ով ցնցումների ժամանակ ընկել է ջրհորը եւ հոսանքահարվել:

Առավել շատ վնասներ են կրել Փադար, Մուհաս, Սարիջա, Ղարաբուլաղ եւ Քերիմլի գյուղերի առավել հին կառույցները: Որոշ շրջաններում դադարել է գործել բջջային կապը:

Երկրաշարժի հետեւանքով «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունն անցել է ուժեղացված ռեժիմով աշխատանքի: Ուսումնասիրվում են երկաթուղիները, կայարանները, կամուրջները, էներգամատակարարման եւ կապի համակարգերը:

Բազմաթիվ գյուղերի եւ քաղաքների բնակիչներ վախենում են վերադառնալ իրենց բնակարաններ՝ մտավախություն ունենալով, որ նոր ցնցումներ կարձանագրվեն:

111599_src

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել