Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը. տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Ուսանողների սոցիալական աջակցության բարձրացմանը միտված այս նորամուծությունը իրականացվում է այս ուսումնական տարվանից՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շրջանակում, որի համաձայն անվճար ուսուցման
համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է բուհի միջոցների հաշվին՝ ըստ  ԿԳ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի: Նախարարի հրամանը ՀՀ բուհերի վճարովի համակարգի վճարովի բաժիններ ընդունված 151 ուսանողների հնարավորություն կընձեռի օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով միաժամանակ սահմանվել է, որ հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման /ռոտացիա/՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել