Սահմանային ակտիվացման թեմայի շուրջ հանրային իրազեկման մասով. վերջին մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական ռմբահարումների փաստի ներքո ներքին լսարանը պետք է տեղյակ լինի, որ հայկական կողմի պատասխանը գրեթե բոլոր դեպքերում, եթե դրանք տեղ են գտել, եղել է անհամաչափ ուժեղ, ինչպես պատասխանի ծավալի, այնպես էլ կիրառվող զինատեսակների հզորության առումով: Թող ամենևին տպավորություն չստեղծվի, թե մենք նստած սպասում ենք, թե երբ են մեզ վրա կրակելու: Ամեն բան չի, որ ՀՀ համապատասխան գերատեսչությունները կարող են հրապարակել: Դա նպատակահարմար չէ, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումով: Հուսամ՝ դա հասկանալի է: Մենք ավելի հաճախ ենք սկսել նախահարձակ պատժիչ գործողություններ իրականացնել, որոնք բավական հաջողված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել